Եթե մի օր ես լինեմ իշխանություն, կամ իշխանության մաս, ապա հրաժարվելու ենք վերգետնյա զորանոցներից և ռազմական կառույցներից։ Ռազմական ենթակառուցվածքները կառուցելու ենք ո՛չ թե ավանդական, այլ մշտապես ֆորս-մաժոր ունենալու հիպոթեզով։
Նիկոլ Անհողը, ում կառավարման տարիներին Արցախը երկու փուլով նվիրվեց թշնամուն,
կապիտուլյանտ Նիկոլը, ում կառավարման տարիներին Ադրբեջանն օկուպացրել է Երևանի տարածքի չափ Հայաստանի սահմանամերձ տարածքներից...
Խորին ցավակցությունս Իրանի Իսլամական Հանրապետության Քերման բնակավայրում տեղի ունեցած ահաբեկչության պատճառով զոհվածների ընտանիքներին, հարազատներին և բարեկամ իրանցի ժողովրդին։
Հիմա ո՜վ ա աղանձ անում՝ հազարից մեկը։ Իսկ առաջ աղանձը Նոր տարվա սեղանից անպակաս էր։ Մեծ ամանով դնում էին սեղանին՝ չարազի կողքը, ու չարազից պակաս հարգված չէր։ Հյուրերին աղանձով հյուրասիրելն ամոթ բան չէր, չնայած, երևի, Նոր տարվա սեղանի ամենաէժան բանն էր...
Սիրելի՛ ընկերներ, ինչպես տեղյակ եք, վերջին օրերին ակտիվորեն հետաքրքրվել եմ Արցախի Հանրապետության պետական ինստիտուտների՝ հունվարի 1-ից աշխատանքները շարունակելու խնդրով: Նաև գրել էի, որ հարցի լուծման հետ կապված լավատեսական ակնկալիքներ ունեմ։
Գյումրիում քաղաքային իշխանությունների շուրջ տեղի ունեցող պրոցեսներին հետևում եմ այնքանով, որ Բալասանյան դաշինքի շատ անդամների հետ կյանքի տարբեր ժամանակահատվածներում ընկերություն եմ արել: Միկային Իրաքից հետ կանչելը, քաղաքի բյուջե չհաստատելը այլևս պարզ է դարձնում խաղի հետագա ընթացքը:
Մի քանի օր առաջ Թուրքիայի նախագահ Ռ. Թ. Էրդողանը ուղիղ տեքստով հայտարարել է. «Թուրքիան, մյուս տարվանից սկսած, որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկի Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցում»։
Խորհդանշական քայլեր կարող են լինել, օրինակ, ցուցադրական հանդիպումները, թուրքերի կողմից ավիրված Անիի կամուրջի վերականգնումը, մեկ-երկու մեր ականջին քաղցրահունչ ուղերձ...